Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հեսսենի հայ մշակութային միության նախագահ Լուսինե Վարդումյանին և փոխնախագահ Մհեր Բեգլարյանին:
Լոս-Անջելեսի շրջանում Ստեֆանիի գեղարվեստական պատկերասրահում բարեգործական ցուցահանդեսում կցուցադրեն հայ նկարիչ Աշոտ Հարությունյանի աշխատանքները: Այդ մասին հաղորդում է Ստեֆանիի պատկերասրահի կայքը: Աշոտի յուղաներկով նկարները «Արենի» անվամբ առաջին անգամ են ցուցադրվելու ԱՄՆ-ում 2013թ դեկտեմեբրի 12-14-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Լա-Կանյադում Ստեֆանիի գեղարվեստական պատկերասրահում:
Ապրիլի 13-ին Նիդերլանդների Աբովյան մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին բացման խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Իր ելույթում դեսպանն անդրադարձավ Եղեռնի հետևանքներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կարևորությանը` նշելով. «Թեև աշխարհասփյուռ հայության համառ ջանքերն` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հանգեցրել են այդ հարցի շուրջ քննարկումների որոշ ազատականացման թուրքական ...
Բանահավաք եւ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը, դեկտեմբերի 11-ին, Երեւանում տեղի է ունեցել Ստամբուլի «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքօլուի մասնակցությամբ։
Թուրքիայի Դիարբեքիրի քաղաքի GreenPark հյուրանոցի դիմաց նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան անհայտ անձիք ձայնային ռումբեր են նետել, որոնք չեն պայթել: Այդ հյուրանոց հաջորդ օրը պետք է ժամաներ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչի հետ եւ կապված էր ռումբեր նետելու փաստը: Ռումբեր նետելու պահին հյուրանոցի դիմաց են գտնվել ցուցահանդեսի մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամներից մի քանիսը:
Ռումինահայ համայնքը հարյուրավոր տարիների հարուստ պատմություն ունի: Դարեր շարունակ հայերն այստեղ ապրել և ծավալել են մշակութային խոշոր գործունեություն: Դրա մասին վկայում են ինչպես գրավոր աղբյուրները, կարևոր արխիվային փաստաթղթերը, այնպես էլ Ռումինիայի ամբողջ տարածքով մեկ սփռված հայկական եկեղեցիներն ու վանքերը, կերպարվեստի ու կիրառական արվեստի նմուշները:
ԱՄԷ մշակույթի նախարարության հատուկ հրավերով եւ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության աջակցությամբ ու կազմակերպությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանի Պարի Պետական Համույթը համերգներով հանդես է եկել ԱՄԷ Աբու Դաբի, Դուբայ, ալ-Այն, Ում ալ-Կուվեյն էմիրություններում:
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասնակցող մի խումբ սփյուռքահայ լրագրողների:
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Լիբանանի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ ծրագրում է նամականիշ թողարկել լիբանանյան Բիքֆայա քաղաքում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պատկերով: Այդ մասին գրում է «Asbarez» թերթը:
Բուենոս Այրեսում ապրիլի 22-24-ը տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:
Հայոց ցեղասպանության 97 –րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի բոլոր հայկական համայնքներում անցկացվեցին կոնֆերանսներ, կլոր սեղաններ, հիշատակի երեկոներ, երթեր, հայկական եկեղեցիներում կատարվեցին հոգեհանգստի պատարագներ:
Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում` 1988թ. Սպիտակի երկրաշարժից զոհվածների հիշատակին տեղադրված խաչքարի մոտ, անցկացվեց ոգեկոչման արարողություն:
Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանավորությամբ անց են կացվել քննարկումներ «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով:


Уважаемые читатели! Уже более тридцати лет Информационный центр «Еркрамас» рассказывает о событиях в Армении, Арцахе и армянской Диаспоре. Мы продолжаем эту работу благодаря поддержке читателей, которым небезразличны судьба армянского народа и независимая журналистика. Если вы цените нашу работу и хотите, чтобы «Еркрамас» продолжал развиваться, вы можете поддержать проект добровольным взносом.

РЕКВИЗИТЫ ДЛЯ ПОДДЕРЖКИ:
Карта Сбербанка – 2202 2072 1610 0373
Форма для донатов https://dzen.ru/yerkramas?donate=true




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: